top of page
Սա ինձ չի՝ թվում
Իրոք որ նոսրէ
Օդն այս սենյակում
Ամռան օրվա մեջ
Դանդաղ քայքայվող
Լույսի այն վերջին
Հիվանդ շերտի պես
Որ ստիպում է
Խխունջի նման
Փակվել ու դառնալ
Ծույլ
Սակայն ցինիկ
Ու արհամարհել
...հիշողությունը
և գուցե իրո՛ք դու
չես պատահել
բայց ձանձրալի է
ամառվա օրը
ու պարապույթից
ձեռքերս ակամա
քանդում-սարքում են
ավազե սերդ
ծովափին ծնկած
տկլոր մանկան պես
մինչև
մինչև վերջ
մահանա...լույսը
վերջին անգամ եմ
կառուցում սերդ
(որ վերոհիշյալ
ամռան լույսի պես
նոսրանում է իմ ծնկների միջև)
բացի այդ կարծես ցրտում է
մի քիչ
ու արթնանում է
...հիշողությունս
bottom of page