top of page
Քո համբույրները
տեղացին
ինչպես
քարակերտ սրբին`
հավատացյալի համբույրներ նրբին
ու հղկեցին ինձ
քո ձայնը`
սեփական ձայնիս արձագանքի պես
օտար
բայց քաղցր
լցրեց ունկերս
ու հարբեցրեց ինձ
անցած սերերը
կատարելաթյան առաջ քո սիրո
դարձան սկսնակ գծանկարչի
թույլ խզբզանքներ
քո սերը...
անձայն
մեծ արվեստի պես
փոփոխականը
դարձրեց հաստատուն`
հավերժացրեց ինձ...
bottom of page