top of page
Հող իմ
ես լքեցի քեզ
լացկան
քմահաճ երեխայի պես
որին պարզում են
մի նոր խաղալիք
և այդ օրվանից
իմ արցունքները
և իմ այտերը
դարձան անբաժան
ես մեղավոր եմ քո առաջ
հող իմ
և կուզենայի
իմ խաղի համար
ու իմ կարճատև
□թագավորության□
մոխրովս հատուցել
ինչպես թիթեռը
ճրագին փոքրիկ
իրեն միօրյա
պտույտի համար...
bottom of page