top of page
Կարո՞ղ ես հորինել մի
պատմություն նոր
որ լինի անհեթեթ
բայց
անհերքելի -
կույս Մարիամի ամոթալի հղիությունը
զորօրինակ
Քրիստոսի անհարմար ծնունդը մսուրում
Նրա անսպասելի անցումը` մարդուց` Աստծո
Հուդայի անհիմն ուրացումը (ամենից սիրելի աշակերտը)
փորձված փրկիչը` խաչի վրա
երեքօրյա մահը կարճատև
հարությունը նրա անըմբռնելի
և վերջապես
բացակա վերադարձը նրա հավերժորեն...
անտես բայց անքննելի
կարո՞ղ ես գրել մեկ էջ
մեկ` ընդամենը
որ լինի անհեթեթ
սակայն
անհերքելի
ո՞չ...
դե ուրեմն լռենք
ու աղոթենք
bottom of page