top of page
Ինձ չի հուզում վաղուց□ընկեր
մտացածի՜ն
ճշգրիտ
արարչությունը այս
աստվածային
թեպետ հավատում եմ
օ՜
ենթադրելի անմահությանը
քո աչքերի խորքում
կապույ՜տ
վավերական
այն օրվանից սկսած
երբ ընդունել եմ հավատքը
արևածաղկի
աղոթում եմ այսպես
ոտքի վրա
(առանց ծնկի գալու)
ու կրճատվել է
բավականին
ասեմ
այդ պատճառով
հեռավորությունը
իմ և Աստծո միջև
հիմա□ այս օրերին
առավել շատ
ինձ հետաքրքրում է
գաղտնի կյանքը գունեղ
չքնաղ ծաղիկների
նայիր այն նոր ծաղկին
ձախ անկյունում
Վարդ չէ□
ոչ էլ Շուշան□
ձա՛խ
ասացի
բայց մի շրջվիր կտրուկ
□միանգամից
ետ-ետ քայլիր դանդաղ
ինչպես եկեղեցուց դուրս ելնելիս
...հայացքդ վեր
մտապահի’ր դեմքն այդ օտար ծաղկի
երբ հեռանանք մի քիչ
քեզ կպատմեմ
մի դեպք
զարմանալի
նրա կյանքից
bottom of page