top of page

Ես մարդուց եմ ծնվել

Ես մարդուց եմ ծնվել

(կասկած չկա)

բայց սնել են

ինձ հովազները հետո... գուցե□

ու հիմա ես անտառ եմ տեսնում

երազիս մեջ

անվերջ

ու գազաններ՝ փայլուն ատամներով

առյու՛ծն է աստվածը

ջունգլիների... գիտե՛ք

չկան հրեշտակներ

այստեղ

սրբեր կամ սատանա

կրակո՛ցն է փրկում

կամ կործանում

այստեղ

ու արյունո՛տ է տրվում մեզ

միշտ

հացը՝ հանապազօր

ես մարդուց եմ սերվել... իհարկե□

կասկած չկա

բայց առյուծն է եղել իմ ստնտուն

եթե ոչ ինչո՞ւ

գազանի պես

չորս ձեռքով եմ աղոթում ես

ու ջունգլիներ տեսնում

երազիս մեջ


bottom of page