top of page
Ժամկետը անցած
կաթից ավելի
ես
վախենում եմ
ժամկետը անցած
կյանքի
օրերից
որ թթվեցնում են
հի-շո-ղու-թյու-նը
անմահությո՞ւնը...
ճիշտ
ժամանակին
ժամանած
մահն է
անմահությունը
որը փրկում է
սրտխառնությունից
տասը համարի
կոշիկ է հագնում
եր-ջան-կու-թյու-նը...
bottom of page