top of page
Սուրճիս բաժակի
ուղիղ կենտրոնից
տե՛ս
զիգզագի պես
մի արահետ է
ձգվում դեպի վեր
նայի՛ր
տեսնո՞ւմ ես
զիգզագի վերջում
չորս անհավասար
կորուստներից ձախ
գլխիկոր կանգնած
գունատ ասպետին
փշե պսակով
իսկ մի քիչ ներքև
ես եմ
կարճ
փեշով
անփորձ մոր նման
ես
նախ փորձում եմ
ծորակի ջրի ջերմաստիճանը
իմ մաշկի կրա
ապա լվանում
սուրճիս բաժակը`
փոքրիկ
նորածին
Բուդդայի նման
այսօր
ուզում եմ
հագնել կարճ շորս
և սակայն մինչ այղ
ես
պարուհու պես
թաթերիս վրա
սուրճիս բաժակը
դնում եմ
բա՜րձր
ապահով մի տեղ
bottom of page