top of page

Տիրոջը ես տեսնում եմ

Տիրոջը ես տեսնում եմ

գաղտնաբեմում

ամեն բան ամբողջական է

և հավաք

շրջված հեռադիտակի

պատկերի պես

(մինչդեռ Երկրի վրա

ինձ թվացել է միշտ

որ ցրված բաց տարածք է

դրախտը այդ)

ինձ ասում է ժպտա՛ Նա

թռի՛ր

որն ինձ թվում է անհեթեթ խիստ

մինչև անգամ անմիտ

բայց գուցե շտապում եմ շատ

դատողություն անել

սա իմ առաջին օրն է դրախտում

վերջիվերջո

ինձ ասում է Նա - երգի՛ր

բոլորի հետ

- ռաբիս ե՞րգն այս - Հայր -

թուրքական մուղամի պես

որ բարկացնում էր ինձ

ներքևում

ամենից շատ

(ա՞յս էր խորհուրդը համբարձման)

ու թեպետ չեմ երգում

բայց շարժում եմ շուրթերս

բոլորի հետ

թաքուն կասկածանքով

որ գուցե դժո՞խքն է սա

ու այսպիսի բաներ

տարօրինակ

հարյուր տարի հետո

ես դեռ համարվում եմ □նոր□

այս տարածքում

ու

թեկուզ դեռ չեմ զգացել

այնպե՜ս երանելի

(ինչպես խոստացված էր)

բայց դեռ մտքին եմ այն

(հաջորդական երկու կասկածների միջև)

որ հետաքրքիր տեղ է դրախտն այս

այնուհանդերձ


bottom of page