top of page
Իմ խելացնորհ երազներ անթիվ
որ արթնանում եք
ամեն առավոտ
ու փախչում ինձնից
խելացնորհ երազներ ոսկի
ես հալածում եմ
ձեր ստվերները
մինչև իրիկուն
փորձելով մնալ
մեկ քայլ ձեզնից ետ
վախով
որ եթե
հասնեմ ես ձեզ մոտ
ի՞նչ պիտի անեմ
հաջորդ առավոտ
խելացնորհ երազներ սիրուն
աղաչում եմ ձեզ -
զարթնեք ինձնից շուտ
ու փախեք ինձնից
ամեն առավոտ...
bottom of page