top of page

Գիշերը փոխում է ամեն բան

Գիշերը

փոխում է շատ բան

նոր խոռոչներ են ամենուր

ու թաքստոցներ

ամեն բան մթնանյութ է

խարխուլ

ենթադրելի

և

չկա ոչինչ

շոշափելի՝

հենարանի համար

մութը□

սյուրռեալիստ քանդակագործ

(ամբողջովին շուրթ ես

ու թարթիչներ)

համատարած սիրտ ես

արագախոս

տիեզերք ես շարժվող

սավանի տակ

փոխում է գիշերը ամեն բան

(չգիտեմ ինչու՞ կամ ինչպես)

իրական չէ ոչինչ այս վայրկյանին

(գրկիր□որ համոզվեմ՝ դեռ կամ)

շարժիր թարթիչներդ արագ

կոպերիս տակ

ու համբուրիր մինչև արևածագ

bottom of page