top of page
Քո՜ւյր իմ (որ ափսոս չմայրացար)
հանգիստ թող
փոշին դաշնամուրի
փակիր աչքերդ և լուռ
հետևիր ինձ
ես քեզ կուղղորդեմ այսօր
քայլ առ քայլ
լսողական ներվով
արարումի
չգիտեմ
կհաջողվի՞ ինձ
փարատել կարոտը ընդերքիդ
բայց ես... քույր... մտածում եմ
քո մասին
նախ կենտրոնացիր
պտտոցի վրա սոսկալի բութ
որով պատռվում է պտղապարկը
հեղուկով կաշվե պարկի
պայթելու պես
այնուհետև
խուճապը լսիր պտղաջրի
որ շտապում է մի տեղ քեզնից անկախ
մանկան դուրս սահելու
ձայնը լսիր հետո
ընթեռնելի միայն
թաց ընդերքին
գործիքների չխկչխկոցը
մետաղական
և
անճարակ ճիչը` վերջում
երանելի...
(և դրախտից վռնդված
մանկան լացը լսիր
որ մեր աշխարհն է եկել
գիշատչական)
հ.գ.
չգիտեմ... կարողացա՞ փարատել քեզ
բայց որքա՜ն կուզեի քո՜ւյր
կարողանալ
bottom of page