top of page

Նիցշեն ինձ համոզեց

չվստահել Աստծուն

Կաֆկան՝ չինովնիկին

սովորական

ու

երկյուղած շարժվում եմ ես -

անկապ

երկրից երկիր

ինչպես հոգեխախտված զինվոր`

դեղնականաչ ճյուղեր գլխիս վրա

հիմա... տարիներ անց

ես ծա՛ռ եմ դարձել

ամբողջովին

(Ասակա է արդեն անունը իմ)

ու սիրում եմ ես էլ

երբ քնիս մեջ

մի այլ ծառ է աճում

մարմնիս վրա

ե՛ս էլ

հայր Դարվինի պես

սիրում եմ

հանգավորված տեքստեր

բույսեր ու սեքս

և

քմայքն եմ սիրում

ճապոնական գաճաճ ծառի

վերջին տերևն անզուսպ

օդում չռած՝ հանց կնոջ ափ

հանց ընդհատված ապտակ

ժամանակին

ծառ եմ

ծառ՝ կոնքերս լի

ծանր մետաղներով

ոսկով ու ֆոլկլորով

և

նույնն է պատճառը

իմ տխրության

այստեղ՝

ինչ քո տխրության պատճառը

այդտեղ

հայրենիքում


bottom of page