top of page

ԱԴԱՄԻ ՍՊԱՍՈՒՄԸ

(կամ խնդրանք Միքելանջելոյի ֆրեսկոյի մոտ)

Արարիչ Հայր

ես քեզ գտա

առաջին իսկ պատահած ամպի տակ

շրջեցի եւ

ահա Դո՛ւ

թող սա կոչվի սկսնակի բախտ

դեմ չեմ

եւ

ինչպես հիմար մարդը

համանուն հեքիաթի մեջ

գնացի Քեզ որոնելու մեկ ուրիշ տեղ

գիտեմ` չես հայտնվելու այլեւս ինձ

անծիր կապույտի մեջ

կնամեծարմատովդ այն

հենց ինձ պարզված

(ծանոթ է ինձ վերջաբանը «Հիմար մարդ»-ու)

ես հիմա քայլում եմ սարսափով

ու ամեն պահ

սպասում քաղցած գայլին

ամենակուլ

վախիս հետ իհա~րկե հանդիպում եմ

սակայն` երազումս

կամ թերապիայիս ժամերին

շաբաթը մեկ

երբ տաք թեյը ձեռքիս

ծալապատիկ

ապահով հենված եմ թիկնակին

երկու ձեռագործբարձ

թեւերիս տակ

աղոթում եմ` որ էլ չգաս


bottom of page