top of page

ՎԵՐՋԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ` ՁՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ

Իսկապես որքա~ն կարճատև են

օրերը սիրո երկրի վրա

հիշո՞ւմ ես հոգիս

սապոգներիդ

հապշտապ դեն նետելը

այս ու այն կողմ

ֆերամոնով լցված սենյակը այն

գինին

ու մեր սինխրոն շարժվելը

գիշերվա մեջ

այլեւս չկաս... դու զոհվեցիր հոգիս

քաղաքում մի

որ չկա - չեմ գտնում քարտեզի մեջ

ոտնահետքերդ եմ հիշում ես

ձյունի վրա

ու լաց լինում

(լացկանի մեկն եմ ես չգիտե՞ս որ)

մինչդեռ շունը

տխեղծ ոռնոցով անիծում է

Աստծուն

լուսինը և ամեն ինչ

որ կա երկնքի մեջ

ընդհանրապես

հ.գ. երազումս գիտե՞ս

համբարձվեցիր

ձյունե նախշի տակից

գլխիդ ճյուղեր

ապա մեռար նորի՛ց

այս անգամ արդեն ծնկիս վրա


bottom of page