top of page

ՊԱՏՐԱՍՏ ԾՆԵԼՈՒ ՆՈՐ ՏԻԵԶԵՐՔ

(երբ բժիշկս ինձ իրավունք տվեց թռչել տիեզերք,


բայց զգուշացրեց, որ երկրի ձգողական ուժի բացակայության պատճառով այնտեղ սերմը չի հասնում ֆալոպյան փողերին, բայց փոխարենը արգանդը հետզհետե մեծանում-աճում է մարմնից դուրս)

Տուն հասնելուն պես

ոգեւորությամբ

ես արագ-արագ փոխարինեցի

պայուսակիս մեջ

condom-ների տուփը

շոկոլադի տուփով նույն ծավալի

թողնելով հայելին

ու

make-up kit-ը

ինչպես որ կար

պատրաստ եմ թռիչքի դեպի լուսին

վերջապես սեր կանեմ տիեզերքում

առանց հղիանալու

իմ միակ վախի

երկրի վրա

հ. գ. իսկ երազումս արդեն

ընդերքս աճել էր մարմնիցս դուրս

ու հեռացել այնքան

որ թվում էր

բոլորովին անանձնական


bottom of page