top of page

…մեքենաս սահում է ծովափով

հարբած ուրվականներ ճանապարհիս

ուրախ

որ չեն կիսելու այսուհետ

ալ գինին իրենց տերերի հետ

օվկիանո~ս…

մղոններով ձգվող կապույտ

(ապացույցն անճաշակ Արարչի)

կեցցե նկարիչն այն կտավի մոտ

որ ընդհատում է կապույտը

ժամանակին

կեցցես նաեւ դու

հորիզոն

շարժվող թիրախ

դու Աստված

դու չափ

գիտեմ

դու այն կույր կետում ես

վարորդի

որ չի երեւում երբեք

հայելու մեջ


bottom of page