top of page
Սիրում եմ երբ գալիս ես կանչված
ինչպես Հուդա
գրպանիդ մեջ մեխեր
ու
մեխակներ դնում ոտքերիս տակ
անկողնու մեջ
ես մտնում եմ թևիդ տակ բնազդաբար
ու սահում մինչև բացակա կողը քո
անաղմո՜ւկ
ինչպես ձուկն է մտնում
հեղուկ ծալքի մեջ օվկիանոսի
սիրում եմ երբ մատներդ արհեստավարժ
որ բացում են մազերս մեջտեղից
հանց վարագույր
հայացքդ – դյուրահավատ մանչուկի պես
երբ նայում ես ձեռքիդ ժամացույցին
ու ճշտապահ
ճմռում արևներս վերջին անգամ
հ.գ. քեզանից հետո անկողնուս մեջ
ես կծում եմ լեզուս ու ցավից
հետևում առաստաղով քայլող ճանճին
որպես վկայություն որ իսկի էլ
չի ձգում երկիրը ամեն մեկին
bottom of page