top of page

ԶՈՒՏ ԿԱՆԱՑԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

(կապ ունի՞ սպասուհիս ռոբոտիս հետ)

– Դե իհարկե պայթում են վերջիվերջո

ռոբոտն ու տելեսկոպը տիեզերքում

ասում է գիտնականը ակնոցավոր

առանց կարեկցանքի

եւ ոչ մի խոսք

թե ո՞վ է այնուհետ

մաքրելու տարածքը թափոններից

թափ տալու աստղերը եւ կամ

սրբելու փոշին

Լուսնի մակերեսից

առավոտյան

կա՞ մտածում եմ թեկուզ փոքր

ռոբոտների գերեզմանոց

ռոբոտ տերտեր

լացող մի կինհրակայուն

երկաթ ուտող որդեր – մի բան

ու վար դնում բաժակս ծորակի տակ

սգո կենացի պես` առանց ձայնի

պայթյունն իմ մեջ էր կարծես թե

ջարդոններ կոկորդումս

կոպերիս տակ

շան պես վախենում եմ

Աստված վկա

վրեժից ռոբոտի ուրվականի

որ այցելում է ինձ խոհանոցում

շուռ տալիս դարակներս շխկշխկոցով

խառնելով դանակները գդալներին

չգիտես որտեղից իմացած

որ դա ինձ բարկացնում է ամենից շատ

հ․գ․ այն օրվանից երբ իմացա

որ կապիկն է եղել նախնին իմ

ես կորցրել եմ հույսը անմահության

չեմ ասում սխալ էրԴարվինը

բայց արժե՞ր արդյոք բարձրաձայնել

ավելի ճիշտ չէ՞ր լինի

եթե թաքուն ողբարսոսկ վերմակի տակ

իսկ հաջորդ օրը գլուխը կախ

շարունակեր իր սիրելի գործը

խառնելով սերմերը սերմերի հետ

ասես անտեղյակամեն ինչից


bottom of page