top of page

ԴՐԱԽՏԸ ՏԵ՞Ղ Է, ԹԵ՞ ԺԱՄԱՆԱԿ

Այս հարցում

ես քմահաճ չեմ

կապրեմ որտեղ ուզեք

միայն թե այն լինի իսկական տեղ

տեղ – հասկանո՞ւմ ես – որի մեջ

կարող եմ փնտրել կորած կատվիս

գլորել սայլակը երեխայիս

կանգառում քայլել ետ ու առաջ

կամ վազել երեսս ձեռքով ծածկած

խուսափելով ջրցան մեքենայից

եթե ոչ` քմահաճ չեմ

կապրեմ

դրախտում

դժոխքում

որտեղ լինի…

հ.գ. երազս ինչպես գովազդ

հետմահու կյանքի ենթադրելի

վերածնված կատուս` կրկին ձագուկ

զանգ` նա է – սերս վաղամեռիկ

–Սոն… գալիս եմ… տես… չքնե՛ս հա…


bottom of page