top of page
Արաքսի այս ափին եմ
կրկին
մազապուրծ տիկնիկի հետ
տատիկիս
որ փրկվել է հրաշքով
նրա
շապիկի տակ
սարսափած հայացքով
ու
համրացած
սահմանն ինձ համար
գետ է
հայացքն իմ խեղդվում է
տեղ չհասած
և
ստիպված ես լեզվով եմ շոշափում
մյուս ափը
վերքի նման
…ու հողն ինձ պատմում է ամեն բան
Արաքսի այս ափին ենք դեռ
ես և տատիկս մազապուրծ
որ վիրտուոզ է մորս պես
լռելյայն ինչ-որ բան ասելու մեջ
bottom of page