top of page

Նեոնե թևերով

պլաստիկե հրեշտակ

ծննդյան տոների

(ստվերդ ավելի իրական

քան դու)

ես ավելի շատ բան գիտեմ

երկնքի մասին

… քան դու

ու կարող եմ թռչել քեզնից արագ

տարիներս

վատնված անմահություն

մանկան պես չարաճճի՜

անփույթ

կգլորեմ կոճը ժամանակի

այնքան երկար

մինչև կմերկանա

մարմինը նրա փայտե

տգեղ

ու կգնամ…

ծծակս ծամծմելով

իբր… անտեղյակ… կատարածիս

նեոնե թևերով հրեշտակ...

ես կարող եմ ժպտալ

քեզնից

անմիտ


bottom of page