top of page

Մի խստադեմ գիշեր

Մի խստադեմ գիշեր

պայծառանում դանդաղ

լույսի կծիկ դարձած

ցոլցլում է հանկարծ

մի հուսախաբ երազ`

թառած ծիածանին

հույս ու լույս է բերում

ծագող արեգակին

ու հույս... հո՛ւյս է ծորում

հողագնդի դեմքին

ու փշրանքներ լույսի

խավարների կրծքին

bottom of page