top of page

Հե՜յ միամիտ լեռներ

Հե՜յ միամիտ լեռներ

աշնան վերջին օրն է

կիրակին է վերջին

ետ եմ նայում դարձյալ

բարձր լեռան ծերպից

կյանքս տատիս տատի

գործած գորգի նման

տեղ-տեղ ցեցը կերած

տեղ-տեղ կանաչ-կարմիր

հե՜յ անկենդան լեռներ

շաբլոն ձևեր անթև

տեսեք ո՞նց եմ վերից

սահում ընկնում ներքև

ոնց եմ արնած ծնկով

վազում ջրի վրա

ապա թռչում բա՜րձր

արծիվներից էլ վեր

ու

հանդարտվում այնտե՜ղ

Հորս գրկում նորից

հե՜յ ծերացած կույսեր

առանց հիշողության

անսեր խտացումներ

ափսոսանքի փոշու

աշնան վերջին օրն է

այնտեղ՝

բարձրի տանս

Հայրս նորոգում է

սառցե թագերը ձեր

bottom of page