top of page
Ժամանակի մարմինը`
էլեկտրական կկուն
ցանկահարույց
ապրում է ձեղնահարկում
հին ժամացույցի մեջ
իմ հայրական տան
ու
ժամը մեկ` ճշգրիտ
անկախ եղանակից
պարբերաբար
կուրծքը առաջ (պոռնի՛կ... ծախու՛)
ելնում է բնից իր
եռանկյունի
կու կու
կու կու
անհուզում հրում է
հետույքով (մեծ փետուրե բարձ)
վարագույրը փայտե - ապա
հանգստանում ոտքերը վեր (բո՛զ)
մի ամբողջ ժամ
ժամանակը`
մեկ թռչունի թատրոն
սովորական
վարագույրը բացվում է
ինքնիրեն` ժամը մեկ
կու կու
կու կու
վախենալու ոչինչ
ոչինչ չկա
bottom of page