Լույսն այսօր
այնպես
անկեղծ էր բացվել
անկողնուս վրա
որ չէի կարող
նրան չբանալ
գաղտնիքն իմ
լույսն այնպես
բարի
անթարթ էր նայում
մեղավոր ու լուռ
իմ աչքերի մեջ
որ անկարող էի
ես արդեն մերժել
իմ հանդիպումը
ճշմարտաթյան հետ
լույսը կռացավ
ու ես կախվելով
նրա ցիրուցան ճառագայթներից
բարձրացա վերև...
օրը սկսվեց