top of page

Երբ ես ուզում եմ

Երբ

ես

ուզում եմ

խենթացնել մեկին

այն աստիճան

որ նա

կամենա

դարերով սպասել

իմ վերադարձին

ես

Քեզ պես

թույլ

ու անհրապույր

շորեր եմ հագնում

ու

լռում եմ Քեզ պես

հենց այդպես

Քեզ պես

ես էլ

կարող եմ

սիրել շատերին

մի-ա-ժա-մա-նակ

կարող եմ նաև

տեղին-անտեղի

պատժել բոլորին

միաժամանակ

երբ որ ժամը գա

կարող եմ

կամոք

բարձրանալ խաչին

և

Հուդա կոչել

վերևից

մեկին

կարող եմ

խոստանալ

ու չգալ

երբ քեֆս տեղն է

կարող եմ նույնիսկ

հրաշքներ գործել

ասենք...

կարող եմ

ետ բերել նորից

կանաչ աչքերով

մի վաղո՜ւց մեռած

սիրուն տղայի

իսկ մնացածին ասել

սպասե՛ք

կարող եմ նաև

գինի դարձնել

ջուրը

շուրթերին

այղ նույն տղայի

և այդպե՛ս

երբ ես

ուղում եմ այնպե՜ս

խենթացնել մեկին

որ նա կամենա

կույս ասել մորս

Տեր կոչել հորս

և

երկու հազար

տարի սպասել

իմ վերադարձին

ես

ուսերիս եմ

թափում

մազերս

փշե պսակ եմ

դնում ճակատիս

թույլ

անհրապույր

շապիկ եմ հագնում

ու

լռում եմ

Քեզ պես

bottom of page