top of page
Նույն ջինջ երկինքն է... տես
նույն ճոճանակը
նույն նստարանն է այն
ճռճռացող
նույն բացակա ճաղով
չորրորդ
ժամանակը այնքան արագ է անցնում
որ չի հասցնում ասես
փոխել ոչինչ
ցուրտ չէ... համբերիր... քիչ անց
ես կարթնացնեմ նորից իմ պրուստյան աչքը
և կպատմեմ օդի խոնավության... հոտի ու
ջերմության մասին այնպես մանրամասն
որ կքրտնի մաշկդ ամառվա պես
ու թոքերով կզգաս քայքայումը
հույսի
օդի
երջանկության նաև
որ հանց շարժվող թիրախ -
Աստված անորսալի
մի պահ այստեղ է
հո՛պ
ապա այնտեղ
ինչպես դիսնեյլենդյան
մահվան գնացք
ժամանակը այնքան արագ է անցնում
որ ուզում եմ ճչալ ընթացքի մեջ
bottom of page