top of page
Քեզ գրում եմ երկնքից
ընկեր
(ոչ□ չեմ մահացել□ օդանավի՛ց...)
ամեն մայրցամաքում
ես մի սեր եմ թողել
կամ էլ երկու
ու արևմուտք եմ թռչում
□հիմա
ծռմռվում են եզրերը ծովի
(մանկությանս տաշտին է նման այս վայրկյանին)
տներ են սերերս
ներքևում փոքր ու մեծ
ուր ապրել է սիրտս քոչվոր
մի օր
կամ□ կարճատև մի ժամանակ
արևելք
արևմուտք
հարավ
ինձ կանչող մերկ ձեռքեր են առողջ
սերերս
քարկտիկներ`
ցրված կանաչի մեջ
ու ճմլում եմ քիթս
քմահաճ
երկու ձեռքով
ինչպես մանուկ
մեջքի վրա պառկած
աշխարհը լի է անցած սերերով
ընկեր
փո՛քր է ապահով
ու
տաք
ինչպես մանեժ
(ճաղերը սերերս են ուս-ուսի)
գրիչս ընկնում է
ակամա ու անձայն
ինչպես խաղալիքը
ձեռքից
քնած մանկան
bottom of page