top of page
Անքնությունը
վայրենի գազան
ութոտնանի
անցնում է վրայովս
կոխկրտելով ինձ
մանրամասն
ոտքերի տակ
վաղորդյան թռչուն
դեղնակտուց
ծլվլոցդ զվարթ
արթնացնում է միայն
պոետներին
(որոնք քնած չեն առանց այդ էլ)
իսկ քնածներին
այն սոսկ կենսատու շրջում է
անկողնու մեջ
թռչո՛ւն
դայլայլդ կարո՞ղ է
ընդհատել պատերազմն այս
թե ոչ`
վերջ տուր աղմուկիդ
ու
փոխարենը
դարմանիր վերքերս այսուհետ
թռչունը շվացրեց անտարբեր
ի պատասխան
ասես ինքն Աստված է
այլ ոչ թե ծիտ
bottom of page