top of page
Այդ օրը
երազումս
մի սև հրեշտակ
աջ ուսը առաջ
հայտնվեց ճամփիս
ու
հրամայեց
հետևել իրեն
դե
ես
իհարկե
նախ հետևեցի
բայց ճանապարհին
հարմար առիթով
նրան պատմեցի
որ
ես
անմեղ եմ...
և
որ
վերքերն այս
ոչ թե մեղքերի
այլ
ան-փոր-ձու-թյան
հե-տա-քըր-քրա-թյան
և
շտապելու
հետևանքով են
հայտնվել
այստեղ՝
կոնքերիս վրա
ինչպես օրինակ -
(ավելացրեցի)
վերքերը
մանկան
ծնկների վրա
ու
իմ
կարծիքով
մի
անմեղագույն
հայացք գցեցի
հրեշտակի վրա
բայց լսողն ո՞վ էր...
երբ հասանք... դժոխք
մի սուրբ ծերունի
լուռ հառաչանքով
մի քանի կոճղ
դրեց կրակին
ու
դանդա՜ղ խառնեց
ես
այդ օրվանից
Աստծուց ավելի
վախենում եմ
հրեշտակների
սուրբ
սխալներից
bottom of page