top of page
Երբ վերջապես իջնի
արճիճե գիշերը տաք
վերջին դատաստանի
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը անցած
երբ դեռ հարթ էր աշխարհն
ինչպես մարգագետին
ու
չկային սարե՜ր
տառապանքի
ժամանակը` անցա՜ծ... օդում՝ խնձորի հոտ
երբ աստվածները
ավելի մեղսոտ էին
քան մարդիկ
ու մրցում էին ձանձրույթից
ամբողջ օրը
իրենց հրաշքներով տարատեսակ
և
պոտենցիալ Ղազարոս էր
ամեն մեռյալ
երբ վերջապես կիջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
երբ
կփչի փիղը
մսե շեփորը իր
դատարկ անհունի մեջ
բա՜րձր
վերջին անգամ
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը ես այն...
bottom of page